Ռումինիայում ձյան առատ տեղումները հազարավոր տներ են թողել առանց էլեկտրականության

Ռումինիայում ձյան առատ տեղումներն ու բուքը հազարավոր տներ են թողել առանց էլեկտրականության Ալբա կոմսությունում: 

 

Վնասվել են տասնյակ տրանսֆորմատորային ենթակայաններ, մի քանի ճանապարհ արգելափակվել է ձնահոսքի, տապալված ծառերի և սյուների պատճառով, հայտնում է Digi 24 հեռուստաալիքը։

 

«Ձյան և բքի հետևանքներն ընդգրկել են երկրի կեսը: Ձյան պատճառով փակ ճանապարհներ կան, ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Օդերևութաբանները զգուշացնում են, որ այս ձմռան ամենացուրտ շրջանը գալիս է»,- նշում է հեռուստաալիքը։

Քաղաքականություն

Պատահարներ