Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների խմբի վերանայման բողոքը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշման գրավոր տարբերակի ստացումից հետո վճռաբեկ բողոք են ներկայացնելու։ 

 

Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։

Քաղաքականություն