Մայրն ու տղան զոհվել են, աղջիկը փլատակների տակ է, հայրը հիվանդանոցում․ Սիրայում տուժած հայերի մասին

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի: Լրատվամիջոցներում  նշվում է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր մայր եւ որդի՝ Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանները:

 

«Մայր ու տղա զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,– հայտնել էր Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում հաղորդում են 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին, Սիրիայում ավելի վաղ նշվում էր 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ