Սաակաշվիլիի ազատ արձակման գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ իր պաշտպանյալի ազատ արձակման գործը երկու-երեք օրից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
 

«Իհարկե, մենք կբողոքարկենք սա (Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Սաակաշվիլիին առողջական նկատառումներով ազատազրկումից հրաժարվելու մասին) միայն վերաքննիչ դատարանում, որ փուլերն արագ ավարտվեն, և երկու-երեք օրում, ըստ Կանոնակարգի 39-րդ կետի, (գործը) կուղարկվի Ստրասբուրգի դատարան»,- ասել է Խաչապուրիձեն։
 

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր՝ 2023 թվականի փետրվարի 6-ին, մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանի՝ առողջական պատճառներով բանտից ազատվելու մասին դիմումը։

Քաղաքականություն

Պատահարներ