Սիրիայի հայկական թաղամասերում ևս փլուզումներ կան․ հայեր են հոսպիտալացվել․ ոչ պաշտոնական

Քիչ առաջ Auroranews-ը կապ հաստատեց Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ, հասկանալու, թե գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր կան, թե՞ ոչ։ 

 

«Հայկական թաղամասերից մի քանիսում փլուզումներ կան, գիտենք, որ հոսպիտալացվածների թվում հայեր էլ կան»,- նշեց մեր զրուցակիցը։ 

 

Հարցին՝ կարող են տեղից տեսանյութեր, լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել, նշեց, որ տեղում գրեթե կապ չկա։ 

 

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 600-ը. «Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 237-ի և վիրավորների՝ 639-ի, որոնց մեծ մասը Լաթաքիայում, Հալեպում, Համայում և Տարտուսում է»,-  հայտնում է SANA գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

 

Թե՛ Թուրքիայում,  թե՛ Սիրիայում մեծաթիվ հայեր կան և այդ պատճառով Auroranews-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց ճշտել, թե այս պահին նրանց մասին ինչ տվյալներ կան: Մեզ հայտնեցին, որ ԱԳՆ-ն կապի մեջ է այդ երկրների հյուպատոսությունների հետ, հավելելով՝ ճշգրիտ տեղեկություն ունենալուն պես կհրապարակեն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ