ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում

Փետրվարի 5-ին տեղումները Երևանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է: Լույս 6-ի գիշերը եևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

 

«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են եւ բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների եւ շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:

 

Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչեւ փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչև -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է:

 

Իր հերթին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:

 

Քաղաքականություն

Պատահարներ