ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաստարայի նորակառույց ճանապարհին սարափելի վիճակ է. քաղաքացիներն ահազանգում են

Արագածոտնի մարզում գտնող Մարստարա գյուղի նորակառույց ճանապարհը գտնվում է սարսափելի ձնառատ վիճակում, այս մասին ահազանգում են քաղաքացիները:

Հաղորդվում է, որ իրավիճակը մեղմելու և ճանապարհներն անվտանգ դարձնելու համար աշխատանքներ չեն կատարվում, նշում են, որ անգամ ավազ չեն լցրել այդ ճանապարհահատվածին, միայն մի փոքր ավազ նկատել են Աշտարակի հատվածում: 

Ճանապարհային դեպարտամենտից Auroranews-ին հայտնում են, որ կտեղեկացնեն աշխատակիցներին իրավիճակի մասին: 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշտարակ-Երևան ճանապարհի «բետոնկա» հատվածում մերկասառույց է, աշխատանքների թերի են կատարված։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշեցին, որ տարածքը պատկանում է Կոտայքի մարզին։ 

Քաղաքականություն

Պատահարներ