ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում երկրաշարժի պատճառով վնասվել է Հալեպի պատմական կենտրոնը

Սիրիայում ամենից շատ տուժել է Հին քաղաքը՝ Հալեպի պատմական կենտրոնը։ Շատ հին մզկիթներ ավերվել են։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարները, բազմաթիվ մարդիկ դեռ փլատակների տակ են,  այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հալեպի միջնաբերդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է:

 

Հաղորդվում է նաև, որ համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդից բացի վնացվել է  Հին քաղաքի կենտրոնում գտնվող միջնադարյան ամրացված Մեծ պալատը։ Միջնաբերդը համարվում է աշխարհի ամենահին և ամենամեծ ամրոցներից մեկը (մ.թ. ա. առնվազն 3-րդ հազարամյակի կեսեր):

 Տեսանյութում կադրեր  են սիրիական Հալեպ քաղաքից: 

Քաղաքականություն

Պատահարներ