ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի բնակիչը տեսանյութ է նկարահանել և ուղարկել ընկերներին` սպասելով նրանց օգնությանը

Հզոր երկրաշարժից հետո Թուրքիայի բնակիչը  մնացել է փլատակների տակ, սակայն կարողացել է տեսանյութ ուղարկել ընկերներին, և այժմ սպասում է փրկարարների, ընկերների օգնությանը: 

 

«Օգնություն, խնդրում եմ  արեք ինչ-որ բան, զանգեք շտապ օգնություն, փրկարար ծառայություն»,-ասում է նա տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել 7.4 մագնիտուդ հզորությամբ, որի  հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 2384 մարդ վիրավորվել է: 

Քաղաքականություն

Պատահարներ