Թուրքիան օդային միջանցք կստեղծի տարբեր երկրներից փրկարարների ժամանման նպատակով

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն երկրաշարժի շրջան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում տեսանյութ է տեղադրվել, որում պատկերված է ԱԻՆ ինքնաթիռի տեղաշարժն աղետի գոտի։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարել էր, որ պատրաստ է փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, տեղական արտակարգ ծառայություններին օգնելու վերացնել Գազիանթեփ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Թուրքական կողմին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ են դիմել նաև Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և ԱՄՆ-ը։ Ադրբեջանի ԱԻՆ-ը պատրաստակամություն էր հայտնել 370 փրկարարներից բաղկացած խումբ ուղարկել Թուրքիա։

Քաղաքականություն

Պատահարներ