Ընդդիմությունը որոշել է բոյկոտել երեքշաբթի օրվա ԱԺ նիստը. ԶԼՄ

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երկար քննարկումներից հետո որոշել են բոյկոտել փետրվարի 7-ի ԱԺ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այս մասին գրում է ArmLur.am-ը` հղում տալով իր տեղեկություններին:
 

Տեղեկացանք, որ նիստը բոյկոտելու առաջարկը դաշնակցականներինն է, ու թեև ընդդիմադիր պատգամավորների մի մասի, այդ թվում՝ հենց Սեյրան Օհանյանի, սրտով չի եղել սա, բայց ի վերջո պատգամավորները համաձայնվել են, արդյուքում որոշվել է չգալ ու չմասնակցել նիստին:
 

Այսինքն՝ ՔՊ-ն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միայնակ են քննարկելու Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմության անունից նախապես հայտարարությամբ հանդես կգա Սեյրան Օհանյանը:
 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել նաև պատգամավոր Արմեն Չարչյանի մասով:

Քաղաքականություն

Պատահարներ