Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 6000-ին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 6000-ի։ Այս մասին գրում է Sputnik Turkiye-ն։

 

Նշվում է, որ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 5894 մարդ, Սիրիայում՝ 1250 մարդ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Նրա էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփ քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարեւան Սիրիայում և մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում մինչեւ փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել։

Քաղաքականություն

Պատահարներ