Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7,7 հազար մարդ

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 7726-ի, հայտնում է CNN-ը։

 

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ մինչ այժմ երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 5894 մարդ, վիրավորվել՝ 34810-ը։

 

Նրա խոսքով, աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում 16 հազար 139 մարդ։

 

Ավելի քան 70 երկրներ ուղարկել են փրկարարական խմբեր և այլ օգնություն:

 

Սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը հայտնում է, որ կառավարության կողմից վերահսկվող Հալեպ, Լաթաքիա, Համա, Իդլիբ և Տարտուս նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 812 մարդ։

 

CNN-ի տվյալներով՝ Սիրիայում առնվազն 1832 մարդ է զոհվել, 3894-ը՝ վիրավորվել։

Քաղաքականություն

Պատահարներ