Եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Լաչինի միջանցքի փակ լինելը չի կարող ՀՀ–ի համար խոչընդոտ լինել. ՔՊ պատգամավոր

Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ ռուսական կողմն ինքն է ավելի վաղ հայտարարել, որ պատրաստվում է հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարների մակարդակով։

 

Լաչինի միջանցքի փակ լինելը չի կարող ՀՀ–ի համար խոչընդոտ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանը նման նախապայման չունի»,– նշեց նա։

 

Ըստ նրա` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը  այդ հանդիպմանը կախված կլինի իրավիճակից։

 

Նշենք, որ  2022 թվականի դեկտեմբերի վերջին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ