«Մահ Իսլամական Հանրապետությանը»․ հաքերներն ընդհատել են Իրանի նախագահի ելույթը․ CNN

Հաքերներն ընդհատել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հեռուստատեսային ելույթը Իրանի հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը, տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն։ 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռաիսիի ելույթն ընդհատվել է մոտ մեկ րոպեով։ Այդ ժամանակ հեռուստաէկրաններին հայտնվել է հակակառավարական հաքերային խմբի՝ «Էդալաթ Ալի» լոգոն և հնչել է «Մահ Իսլամական Հանրապետությանը» կարգախոսը։

 

Ինչպես հայտնում է CNN-ը, դրանից հետո Թեհրանի Ազադի հրապարակում ցուցարարները հավաքվել են հօգուտ Իրանի կառավարության։ Ռաիսին իր հերթին կոչ է արել իր «տապալումը» պահանջող երիտասարդներին ապաշխարել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ