«Մարտի դաշտում պարտվող Հայաստանը ցանկացել է անջատել Ադրբեջանի էլեկտրական ներուժի հիմնական կենտրոնը»․ Ալիև

Մինգեչաուրի էլեկտրակայանի կարևորությունը դարձյալ ակնհայտ դարձավ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։

 

Ագրեսոր երկրի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ մարտի դաշտում պարտվող Հայաստանը գնդակոծել է նաև ադրբեջանական քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Մինգեչաուրի էլեկտրակայանը, որը գնդակոծվել է հեռահար հրթիռներով։

 

«Այդ հրթիռներից շատերը ոչնչացվել են Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ որոշները չեն խոցել թիրախը։ Այսինքն՝ մարտի դաշտում պարտվող Հայաստանը ցանկացել է անջատել Ադրբեջանի էլեկտրական ներուժի հիմնական կենտրոնը։ Բայց նա չկարողացավ հասնել դրան»,- ասել է Ալիևը:

Քաղաքականություն

Պատահարներ