«Ռուսաստանը ցանկանում է փոխել իշխանությունը Մոլդովայում»․ Մայա Սանդու

Ռուսաստանը ցանկանում է փոխել իշխանությունը Մոլդովայի Հանրապետությունում և իշխանության բերել իր հովանավորյալներին Քիշնևում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Երկուշաբթի օրը Քիշնևում կայացած ճեպազրույցում նա կիսվել է երկիրը ապակայունացնելու ծրագրի մանրամասներով, որն, իր խոսքով, մշակվել է Ռուսաստանում: 

 

Ըստ Սանդուի, ծրագիրը ենթադրում էր, որ ընդդիմադիր ուժերի բողոքի քողի տակ ռուս կողմնակիցները կհարձակվեն պետական ​​հաստատությունների վրա և պատանդներ կվերցնեն: Ենթադրվում է, որ այդ գործողություններում կարող են ներգրավվել «զինվորական պատրաստվածություն ունեցող, քաղաքացիական հագուստով դիվերսանտներ», այդ թվում՝ արտասահմանից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Սերբիայից և Չեռնոգորիայից։ Սանդուն նաև պնդում է, որ Մոլոդովայի որոշ ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների և գործարարներ Իլան Շորի և Վլադ Պլահոտնյուկի կողմնակիցները, ովքեր գտնվում են արտասահմանում, կարող են օգնել Ռուսաստանին հասնել իր նպատակներին։

Քաղաքականություն

Պատահարներ