«ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը եղել է, կա և կլինի». Սիդորով

ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը կա, և կան բոլոր հեռանկարները, որ բարեկամ երկրները միանան կազմակերպությանը: Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Կազմակերպության ընդլայնման հնարավորությունը եղել է, կա և կլինի, այն բարեկամ երկրները, որոնք ցանկանում են նախ լինել կազմակերպության գործընկերները, դիտորդները, հետո կազմակերպության անդամները, բոլոր հեռանկարները բաց են նրանց համար, բայց ես ժամանակից առաջ չեմ ընկնի»,- ասել է Սիդորովը մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Եթե նման որոշում կայացվի և ավելացվի ՀԱՊԿ անդամ երկրների կազմը, մենք միշտ պատրաստ կլինենք նրանց ընդունել համատեղ օպերատիվ պատրաստության միասնական համակարգ»,- հավելել է նա։

 

Տեղեկացնենք` ՀԱՊԿ-ն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Քաղաքականություն

Պատահարներ