Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։
 

Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։
 

Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ