Մոլդովան փակել է իր օդային տարածքը․ երկնքում անհայտ անօդաչու թռչող սարք է նկատվել

Մոլդովան ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը. Չեղյալ են հայտարարվել կանոնավոր չվերթները, հայտնել է ազգային Air Moldova ավիաընկերությունը։ «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ «որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով»։ 

 

«Հարգելի ուղևորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, մենք սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Նրանք, ովքեր այսօր գտնվում են օդանավակայանում, ինքնաթիռում կամ պատրաստվում են մեկնել, խնդրում ենք հանգստություն պահպանել և առցանց հետևել օդանավակայանի տեղեկատվական վահանակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

 

Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ այս որոշման պաճառն այն է, որ երկրի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարք է նկատվել։

Քաղաքականություն

Պատահարներ