Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի ընթացիկ վիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
 

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։
 

Այդ համատեքստում Պուտինի և Ալիևի կողմից վերահաստատվել է տրամադրվածությունը՝ անվերապահ կատարելու ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան պայմանավորվածություններ ողջ համալիրը։

Քաղաքականություն

Պատահարներ