ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նայեք, անբարոյականներ են». Թաթոյանը ադրբեջանցիների իրական մտադրությունների մասին հերթական տեսանյութն է հրապարակել

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ։

 

Ըստ նրա, այն բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները:

 

«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:

 

Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:

 

Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»»,-մանրամասնում է նախկին ՄԻՊ-ը։

Քաղաքականություն

Պատահարներ