ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով Բաքվին կփոխանցենք խաղաղության պայմանագրի մեր տարբերակը. Գրիգորյան

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

«Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև, և շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։ Սրան կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային կառույցների կամ այլ ֆորմատով, դա հստակ չէ։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակենք քննարկել հստակեցնելու համար։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կողմ է հստակեցումներին»,– ասաց ԱԽ քարտուղարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ