Թուրքական կողմի հայտարարությունը` Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցի մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
 

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ 
 

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկետնրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:
 

Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։

Քաղաքականություն

Պատահարներ