Վաղը Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, նա և Չավուշօղլուն կհանդիպեն. մանրամասներ

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արարարատ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

 

Բացի այդ, այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, ավերել բազմաթիվ շենքեր և  հանգեցրել տասնյակ հազարավոր զոհերի:

Քաղաքականություն

Պատահարներ