Վիտալի Բալասանյանի դեմ քրգործ է հարուցվել. նրան մեղադրա՞նք կառաջադրվի. ԶԼՄ

Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
 

«Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա»,–գրում է կայքը։
 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա ևս կարող են հարուցվել նոր քրեական գործեր։

Քաղաքականություն

Պատահարներ