Ալիև դու դա չես անի, որովհետև մարդկության թշնամին ես․ ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։

 

Նա բավականին սուր արտահայտվել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի կեղծ բնապահպանների մասին։

 

«Անխելք բռնապետ Ալիևին ասեք, որ Ղարաբաղում ժողովրդի ճանապարհը փակած երիտասարդներին ուղարկի Թուրքիա՝ փրկելու փլատակների տակ մնացած ժողովրդին, թող ժողովուրդը խաղաղ ապրի, դու դա չես անի, Ալիև, որովհետև դու ես մարդկության թշնամին»,- թվիթերում գրել է Ջալիլզադեն։

 

Քաղաքականություն

Պատահարներ