Էրդողանը հայտնել է, թե երբ կավարտվեն երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով երկրում երկրաշարժերից հետո փրկարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետների մասին, խոստացել է, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ փրկարարները փլատակներից դուրս չեն բերել վերջին ողջ մնացածին, հայտնում է РИА Новости-ն։
 

«Մենք ջանքեր կգործադրենք այնքան ժամանակ, մինչև փլատակներից դուրս բերենք վերջին քաղաքացուն», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
 

Բացի այդ, պետության ղեկավարը նշել է, որ տարերային աղետնի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 100 հազար լիրա:

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել վերջին 80 տարվա ամենահզոր երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդով։ 

Երկրակեղևի տատանումներ են զգացվել երկրի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Կայսերիում, Ադանայում, Մերսինում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը։

Քաղաքականություն

Պատահարներ