Ես ոչ մեկի մարդը չեմ... երբ այլևս պիտանի չեղա այստեղ, գնալու եմ եռաբլուր, լինելու այնտեղի պահակը. Արեյան

 Արեյանից դժգոհ դեռ երևէ մեկը չի եղել, ես իմ գործն եմ անում: Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ «Ես այն եմ ինչ կամ և մնալու եմ»

 

Հարցին` գոհ է քաղաքային իշխանությունների աշխատանքներից, ասաց, որ կան շատ թերություններ, շատ անելիքներ, գոհ լինում են միայն ֆիլմերում և դասագրքերում: «Ես քաղաքական որևէ ուժի չեմ հարում, քաղաքական պատկանելիություն չունեմ»: 

 

Անդրադառնալով քաղաքային իշխանությունների աշխատանքին, մասնավորապես ասաց. «Արդեն 10-րդ քաղաքապետի օրոք եմ աշխատում: Այո բոլոր քաղաքապետերը ունեցել են ուրույն ձեռագիր, բոլորի օրոք կարևոր փոփոխություններ են եղել: Խնդիրներ կան, որոնք տևական ժամանակ են պահանջում»: 

 

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ բոլոր ժամանակների իշխանությունները պաշտոնյային խնայել են, ասաց. «Երբեք չեմ ջրիկացել, որ ջրի տակն անցնեմ: Ես իմ ծնողների զավակն եմ ու ոչ մեկի մարդը չեմ: Ոչ մի ղեկավար ու իշխանություն չի կարող ասել, որ Կամո Արեյանը իմ նշանակածն ու իմ պահածն է եղել: Աշխատում եմ հանուն մայրաքաղաքի, հանուն պետության: Քանի կարիքս կլինի, բանականությունս կների կշարունակեմ աշխատել... Երբ այլևս պիտանի չեղա այստեղ, ուղիղ գնալու եմ եռաբլուր, լինելու եռաբլուրի ջրկիրը, աղախինը, պահակը»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ