ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օտարերկրացու ուղեբեռից հայտնաբերված արծաթե իրերը հանձնվել են Պատմության թանգարանի պահպանությանը

Գլխավոր դատախազության կողմից Հայաստանի պատմության թանգարանին պահպանությանն է հանձնվել  իրեղեն ապացույց հանդիսացող արծաթե իրեր: ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է արծաթե իրերի վարույթ իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությունը:

2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվում օտարերկրացու ուղեբեռը. հայտնաբերվում են չհայտարարագրված՝ 26 հատ, մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (այն ժամանակվա գնահատմամբ՝ ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվում է մեղադրյալի՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին  վարույթի նախաքննությունը վերսկսվում է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշում է կայացվել իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին: 
 

Պատմամշակութային կարևորություն ունեցող, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշների լուսանկարները:

 

Քաղաքականություն

Պատահարներ