Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան ցուցմունք է տվել. ԶԼՄ

Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնում հարցաքննվել և ցուցմունք է տվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ 

 

Փաստաբանը նշել է, որ այս պահին որևէ մանրամասնություններ չի կարող հաղորդել, քանի որ քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են։ 

 

Հիշեցնենք, որ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում ավելի վաղ նշել է, սպային ներկայացվող մեղադրանքը խիստ նախնական է և պետք է հստակորեն պարզվի զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։ 

Քաղաքականություն

Պատահարներ