ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում երկրաշարժից 222 ժամ անց ողջ կնոջ են դուրս բերել. ԱՀԿ-ն երկրաշարժերը որակել Է հարյուրամյակի աղետ

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից 222 ժամ անց մի կնոջ են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Ղահրամանմարաշում երկրաշարժից 222 ժամ անց ողջ են գտել 45-ամյա Մելիկե Իմամօղլուին», - տեղեկացնում է լրատվամիջոցը։

 

Հզոր երկրաշարժերը, որոնք մեկ շաբաթ առաջ տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի տարածքներում, դարձել են Եվրոպայում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելի բնական աղետը:

 

Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել Է. «Մենք դեռ տեղեկանում ենք աղետի չափերի մասին, դրա իրական վնասը հաշվարկված չէ»:

Կլյուգեի խոսքով՝ ավելի քան 35 հազար մահ է հաստատվել Թուրքիայում, իսկ շուրջ 5 հազարը՝ Սիրիայում. այդ թիվը շարունակում է աճել։ Երկու երկրներում առնվազն 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։ ԱՀԿ-ն կոչ Է արել 43 միլիոն դոլար հատկացնել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար և, հավանաբար, կխնդրի ավելացնել այդ գումարը: «Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին, երբ մենք ավելի լավ կհասկանանք ճգնաժամի մասշտաբները և հումանիտար կարիքները, այդ գումարը կաճի՝ առնվազն կրկնակի», - ասել Է Կլյուգեն։

 

Ջրամատակարարման խաթարման և աղետի վայրերում տիրող հակասանիտարական պայմանների պատճառով աճում է անհանգստությունը վարակիչ հիվանդությունների տարածման առնչությամբ, նշում է ԱՀԿ-ն։ Թուրքական իշխանությունների տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է կազմակերպությունը, շուրջ 80 հազար մարդ գտնվում են հիվանդանոցներում, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն Է առողջապահական համակարգի վրա, որն ինքնին մեծապես տուժել է տարերային աղետի հետևանքով։ «Մեր 75-ամյա պատմության ընթացքում մենք նախաձեռնել ենք շտապ օգնության բրիգադների խոշորագույն տեղակայումը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում:

Նրանց նպատակն է փոխարինել ավերված հիվանդանոցները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ծանր վնասվածքներ ստացած հիվանդներին», - ամփոփել Է Հանս Կլյուգեն:

 

Հիշեցնենք, որ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան։ Զոհերի թիվը գերազանցում է 41000-ը:

 

Քաղաքականություն

Պատահարներ