ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տուժել են Թուրքիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը». քրդական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել

 Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։
 

Քրդական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջներով նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։


Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։

Քուրդ ցուցարարներն անդրադարձան նաև ուժգին երկրաշարժերի հետևանքով քրդական բնակչության շրջանում արձանագրված մահերին.

 

«Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ կան տասնյակ հազարավոր վիրավորներ, զոհեր, շատերը մնացել են անօթևան: Այդ շրջանների մեծ մասը բնակեցված է քուրդ ժողովրդով, իսկ Թուրքիան շատ քիչ է օգնում երկրաշարժից տուժած շրջաններին: Կարող էին ներգրավվել բանակը, ոստիկիանությանը, բայց դա չարեցին»։ 

 

Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց ՔՊ խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը, ով քրդական համայնքի ներկայացուցիչների հետ միասին այսօր բողոքի ակցիա էր իրականացնում՝ դատապարտելով թուրքական իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ