Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել

 Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի էպիկենտրոն Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է տեղի ունեցել, РИА новости-ի փոխանցմամբ հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։


«Քահրամանմարաշում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։


Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին 9 ժամ ինտերվալով Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով Թուրքիայում մահացել է ավելի քան 35 հազար մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ