Բայդենը խոցված օդապարիկի և Չինաստանի հետախուզության հետ կապ չի գտել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ ոչինչ չի վկայում, որ ԱՄՆ-ի և Կանադայի հյուսիսում խոցված օդային թիրախները կապված են որևէ երկրի հետախուզական ծրագրերի հետ։ 

 

«Մենք դեռ հստակ չգիտենք, թե որոնք են այս երեք օբյեկտները, բայց ոչինչ, հիմա ոչինչ չի վկայում, որ դրանք կապված են այլ երկրների հետախուզական օդապարիկների կամ հետախուզական մեքենաների չինական ծրագրի հետ», - մեջբերում է РИА Новости-ն նրա խոսքերը։

 

Ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար Գլեն Վան Հերքը չի բացառել, որ ԱՄՆ-ի և Կանադայի հյուսիսում խոցված օդային թիրախները կարող են ունենալ այլմոլորակային ծագում։

 

Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերըն Ժան Պիերը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները այլմոլորակային ակտիվություն չեն տեսնում խոցված օդային թիրախներում։

Քաղաքականություն

Պատահարներ