«Ես գնացի քնելու, բայց գիտեի` շուտով ինձ արթնացնելու են». Ստոլտենբերգը` ռուս-ուկրաինական հակամարտության սկզբի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է անցկացրել 2022 թվականի փետրվարի 24-ի գիշերը: Այս մասին հայտնում է AP-ն:

 

«Ես գնացի քնելու, բայց դա շատ կարճ գիշեր էր, քանի որ ես գիտեի, որ շուտով ինչ-որ մեկը կարթնացնի ինձ... դա տեղի ունեցավ», - ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ երբ իրեն զանգահարել են և հայտնել այդ մասին, ինքը չի զարմացել, քանի որ ամեն ինչ գիտեր, սպասում էր։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի դեմ հատուկ օպերացիայի մեկնարկի մասին: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ընթանում է ռուս-ուկրաիանական արյունալի հակամարտությունը:

Քաղաքականություն

Պատահարներ