Իրանը Հայաստանում հողամաս է ուզում ձեռք բերել

Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծից։

 

Դրա համաձայն` Իրանը ցանկանում է գնել ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին պատկանող` Երևանի Ավան վարչական շրջանի Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը` որպես ՀՀ–ում ԻԻՀ դեսպանի կեցավայր։

 

ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց իրավունքով օգտագործել միայն ՀՀ ԱԳՆ–ի որոշմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ