Նախագահի ինստիտուտը և խորհրդարանը վերածվել են «սիամական երկվորյակների». դրանք պետք է առանձնացնել. Դավիթ Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։

Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում», - գրել է Բաբայանը։

Քաղաքականություն

Պատահարներ