Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջել է կատարել իրենց պարտավորությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկատարեն Մադրիդյան հուշագրով իրենց պարտավորությունները։

 

Հունիսի 28-ին ստորագրված հուշագիրը նախատեսում է գրավոր երաշխիքներ տրամադրել ահաբեկչական կազմակերպություններին աջակցելուց հրաժարվելու մասին։

 

Միաժամանակ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների հետ Ֆինլանդիայի դիմումի առանձին քննարկման հնարավորության շուրջ։

 

Ավելի վաղ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի համար ավելի լավ կլինի, եթե Հելսինկին ու Ստոկհոլմը միանան դաշինքին միասին, այլ ոչ թե հերթով։

 

Հիշեցնենք՝ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցեն աշնանը: Նրանք կատարել են Թուրքիայի բոլոր պայմանները։

Քաղաքականություն