Թուրքիայում երկրաշարժից զոհվածների բանկային քարտերով վճարումներ են կատարվում

 Թուրքիայի բանկերը սկսել են սահմանափակել անկոնտակտ քարտերով վճարումները։ 

 

Քարտով վճարումների ընթացակարգի խստացումը մտցվել է խարդախների կողմից երկրաշարժից մահացած մարդկանց քարտերի օգտագործման ֆոնին, ասվում է գրառման մեջ։ Այս մասին հայտնում է «Baza» Telegram ալիքը։ 

 

Ըստ լրատվականի՝ նման մի քանի դեպքեր են հայտնաբերվել, որից հետո թուրքական կառավարությունը որոշել է սահմանափակումներ մտցնել։

 

Սահմանափակումներից հետո վաճառողները սկսել են խնդրել ամեն անգամ մուտքագրել PIN կոդ կամ վճարել կանխիկ:

Քաղաքականություն

Պատահարներ