Ուկրաինան այժմ ավելի բարենպաստ պայմաններ ունի բանակցությունների համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այսօր Ուկրաինան ավելի բարենպաստ պայմաններ ունի խաղաղ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուս եւ օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը, փոխանցում է BelTA-ն։

 

Բելառուսի ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ։

 

«Այժմ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ուկրաինայի համար։ Վերջացրեք այս պատերազմը և առաջ գնացեք»,- ասել է նա:

 

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինան իսկապես սկսի խաղաղ բանակցություններ, բոլորը կաջակցեն նրան։

 

«Ես կլինեմ առաջինը, ով կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակել է Բելառուսի ղեկավարը։

 

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել էր, թե ինչ պայմաններում Բելառուսը կարող է հակամարտության մեջ մտնել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից։ 

 

Նա ընդգծել է, որ Մինսկը պատրաստ կլինի հակամարտության մեջ մտնել միայն այն դեպքում, եթե Բելառուսի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի։

Քաղաքականություն

Պատահարներ