Վիգեն Սարգսյանը հետախուզվում է․ դատախազություն

Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին Auroranews-ին հայտնում են դատախազությունից։

 

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Քաղաքականություն

Պատահարներ