Զելենսկին բացառել է ՌԴ-ի դեմ պատերազմում «տարածքային զիջումները»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է Ռուսաստանի հետ հակամարտությունում «տարածքային զիջումները»։

 

Ուկրաինայի նախագահը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հավատ չկա, ուստի Կիևը մտադիր չէ փոխզիջումների գնալ նրա հետ։

 

Զելենսկին նաև ընդգծել է, որ ռուսական հարձակումն արդեն սկսվել է ռազմաճակատի մի քանի հատվածներում։

 

Ռուսաստանի դեմ կռվելու համար նա կրկին զենք է խնդրել արեւմտյան երկրներից։

Քաղաքականություն

Պատահարներ