«Ադրբեջանին պետք է պատասխանատվության կանչենք». ԱՄՆ կոնգրեսական

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Քևին Մուլինը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

 

 Կոնգրեսականը գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը զրկել է 120 հազար հայի կենսական օգնությունից։ Ադրբեջանին պետք է պատասխանատվության կանչենք: Ես ևս միացել եմ հայկական խմբի իմ գործընկերներին՝ համահովանավորելով այն բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին աջակցել Արցախին և դատապարտել Ալիևի գործողությունները»: 

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները օրեր առաջ ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև:

Քաղաքականություն