Երևանի ավագանու անդամը արձագանքել է «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի մասին խոսել եմ շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի: Ի դեպ քաղաքում շատ տեղերում գետնանցումները նախկինում «սխալ» են կառուցվել, աստիճանների անհրաժեշտ անկյունը կտրուկ է և լայնալու տարածք չկա և այդ պատճառով ամենառացիոնալ լուծումը վերելակներն են: Պետք չի անել ուղղակի անելու համար, եթե թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին է լինելու»:

 

Հիշեցնենք՝ երեկ բացվել է Փակ շուկայի վերանորոգվող գետնանցումը։

 

 

Քաղաքականություն