Starlink արբանյակների խմբաքանակ է արձակվել ուղեծիր

Falcon 9 հրթիռ-կրիչը այսօր արձակել է 51 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ցանցի ուղեծրային խումբը համալրելու համար, հայտնել է SpaceX-ը:

 

«Հաստատվել է Starlink 51 արբանյակների դուրսբերումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Արձակումն իրականացվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից Խաղաղ օվկիանոսի ափի ժամանակով ժամը 11:12-ին (Երևանի ժամանակով 23:12-ին):  

 

Հրթիռի արձակումից 15,5 րոպե անց բոլոր արբանյակներն անջատվել են դրա երկրորդ փուլից և մտել կանոնավոր ուղեծիր։

Քաղաքականություն

Պատահարներ