«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։

 

«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,- հայտարարել է Սալեհ Մամեդովը։

 

Թելեգրամյան ալիքներում ադրբեջանցիները քննադատում են այս որոշումը: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանցների մեկնաբանություններից մի քանիսը: 

 

«Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞»- գրել է ադրբեջանցի օգտատերը:

 

 «Ձեր համար կռվելը հիմարություն էր», ասել է Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցը` դիմելով  ժողովրդին:


«Հաղթանակից» ավելի քան երկու տարի անց նրանք ոչ միայն չեն սկսել հաստատվել, այլև ճանապարհորդության համար գումար են վերցնելու»: 


 

Քաղաքականություն

Պատահարներ