Եղանակն աստիճանաբար կտաքանա, թեև կլինեն տեղումներ` ձյան տեսքով

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան։

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 


Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով:

Երևանում փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան։
 

Քաղաքականություն

Պատահարներ