Իրանին մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու և ամբողջ աշխարհում միջուկային զենք տարածելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ չնայած առկա քաղաքական ճնշումներին, Իրանը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս մասին գրում է Sputnik Արմենիան` հղում անելով իրանական mehrnews.com-ին: 

 

Քանանին այս հայտարարությունը արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:

 

«Այսպես կոչված «Իրանի հարցով աշխատանքային խմբի» նիստի ժամանակ բացահայտ հակաիրանական հայտարարությունն է արվել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պաշտոնատար անձանց կողմից։ Նրանք Իրանին մեղադրել են ապակայունացնող քաղաքականություն վարելու, ահաբեկչությանն աջակցելու և ամբողջ աշխարհում միջուկային զենք տարածելու մեջ»,– գրված է կայքում։

 

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հանդես էր եկել քննադատությամբ ՝ հայտարարելով, որ երկրի իշխանություններն առանց ծանուցման կարգավորել են ուրանի հարստացման տեխնոլոգիան մինչև 60 տոկոս: Դրանից հետո Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամեն հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում սխալներ կան, ինչի կապակցությամբ Իրանը կազմակերպությանը ներկայացրել է իր պարզաբանումները:

Քաղաքականություն

Պատահարներ