Լարսը կրկին փակվել է. ի՞նչ վիճակ է ճանապարհներին

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին այս պահին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 


Հաղորդագրության համաձայն` միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 
Ինչ վերաբերում է այլ ճանապարհներին, ապա ՀՀ ԱԻՆ ՓԾ–ի տեղեկացմամբ` փակ են մնում Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 


Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: 
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ